3 մայիսի 2011 - 14:43 AMT
Լեհ փորձագետները թերահավատ են «Արևելյան գործընկերության» հաջողության հարցում

Լեհական Հասարակական գործերի ինստիտուտի (Instytut Spraw Publicznych, ISP) փորձագետները Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների բարդ համագործակցություն են կանխատեսում Euronest Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: «Առայժմ «Արևելյան գործընկերության» պետությունների մոտեցումը Euronest-ին հույսի առիթ չի տալիս, որ համագործակցությունը դյուրին է լինելու: Նրանք բազմիցս հետաձգել են առաջին հանդիպումը, դժգոհություն հայտնել Եվրոպական խորհրդարանի առաջարկների վերաբերյալ»,- նշել են փորձագետները: Նման դիրքորոշումը, փորձագետների գնահատմամբ, հանգեցրեց նրան, որ եվրոպական կողմը նույնպես կորցրեց այդ նախագծի իրականացման հանդեպ հետաքրքրությունը: Ագնեշկա Լադան, որը եվրոպական ծրագիր է ղեկավարում ISP-ում, նշել է, որ Euronest-ը լուրջ իրավասություններ չի ունենալու, այլ կկարողանա միայն ընդունել խորհրդատվություն տրամադրել ու բանաձևեր ընդունել: Նրա խոսքով, նման ձևաչափը նույնպես չի ուժեղացնում «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների հետաքրքրվածությունն այդ նախագծով:

«Euronest-ի առաջին նիստը լակմուսի թուղթ կդառնա` արդյոք արևելյան պատգամավորներն իսկապես ընդհանուր լեզու կգտնեն եվրոպական քաղաքական գործիչների հետ»,- նշել է արևելյան քաղաքականության հարցերի ISP փորձագետ Էլժբետա Կացան:

Նա ավելացրել է, որ այդ նախաձեռնության շրջանակներում համագործակցության ակտիվացման հարցում պետք է առաջին հերթին հետաքրքրված լինեն «Արևելյան գործընկերության» պետությունները, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: