Համաշխարհային ֆուտբոլի աստղերի հավաքական թիմը Գռոզնի կժամանի Ահմադ-Հաջի Կադիրովի մարզադաշտի բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին:
«Աշխարհի աստղերի հավաքականի» կազմում կան ինչպես վետերաններ, այնպես էլ գործող ֆուտբոլիստներ, նրանց թվում է նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամ Ալեն Պողոսյանը, հաղորդում է euro-football.ru-ն:
Պողոսյանի թիմակիցներն են Դիեգո Մարադոնան, Ֆրանկո Բարեզին, Լուիս Ֆիգուն, Ռոբերտո Այալան, Էնցո Ֆրանչեսկոլին, Ժան Պիեռ Պապեն, Վիերին, Բարտեզը:
Համաշխարհային ֆուտբոլի աստղերի դեմ ընկերական խաղին հրավիրված են Ռուսաստանի հայտնի ֆուտբոլիստները: Նրանց դաշտ դուրս կբերի Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: