3 մայիսի 2011 - 17:52 AMT
Հայ վետերանները կկարողանան մասնակցել Սանկտ Պետերբուրգում ՀՄՊ հաղթանակի 66-ամյակի տոնակատարություններին

Մայիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից կշնորհավորեն Հայրենական Մեծ պատերազմի` Հայաստանի Հանրապետությունում բնակվող վետերաններին: Միջոցառման ընթացքում վետերաններին կհանձնեն հոբելյանական տարբերանշաններ և ՍանկտՊետերբուրգ մեկնելու ավիատոմսեր, որտեղ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակի տոնակատարություններ կկայանան:

Արարողությանը կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ.Ե.Կովալենկոն, ռուս դիվանագետներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը: