3 մայիսի 2011 - 18:09 AMT
Երևանում հնարավոր կլինի տեսնել Արևմտյան Հայաստանը Մաքս Սիվասլյանի աչքերով

Մայիսի 6-ին` ժամը 15:00-ին, կկայանա ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «Հոնտեղ ապրած ենք…» խորագրով ցուցահանդեսի բացումը: Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում կցուցադրվեն լուսանկարչի կողմից Արևմտյան Հայաստանում արված բացառիկ լուսանկարները:

Նախագծի նախաձեռնողն ու հովանավորը «Երկիր» ՀԿ միությունն է: Նախագծի իրականացմանն աջակցել է ֆրանսիական «Ֆինեկո» ընկերությունը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը: