4 մայիսի 2011 - 11:07 AMT
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան գլխավորել է սամբոյի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարդան Ոսկանյանը

Մայիսի 4-ին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան գլխավորել է սամբոյի աշխարհի չեմպիոն Վարդան Ոսկանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:

«Ֆեդերացիայի ֆորմալ տնօրենը Հրաչյա Ռոստոմյանն է, որը հրաժարական է տվել: Հիմնական համակարգողական աշխատանքներով զբաղվում էր Կոնստանտին Բոգդանը, որը վեցամյսա աշխատանքից հետո հայտարարել է, որ Հայաստանում ավարտել է իր առաքելությունը և մեկնել Ռումինիա»,- ասել է Հովհաննիսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ շարունակում է մնալ ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտուրուն, որը զբաղեցնելու է այդ պաշտոնը մինչև Լոնդոնի օլիմպիական խաղերը: