Վերջին տարիներին իրոք ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են այն կարգախոսով, թե պետք է հաշվի առնվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, որոնք վերաբերում են նման իրավիճակներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, Իսկանդարյանն ասել է. «Ես չգիտեմ, դա լրագրողի բացթողումն է թե Բրայզան մոռացել է կարգավորման երրորդ սկզբունքի մասին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:
Բաքվում ԱՄՆ դեսպան Բրայզան հայտարարել է, որ միջնորդների առաջարկներում հաշվի են առնված տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքները: