4 մայիսի 2011 - 16:52 AMT
Միջազգային քրեական դատարանը կարող է Քադաֆիին մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք ներկայացնել

Մուամար Քադաֆիին կարող է մեղադրանք ներկայացվել մարդկության դեմ հանցագործությունների կատարման վերաբերյալ: Ըստ Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի, դրա համար կան բոլոր հիմքերը: Ըստ զեկույցի, միայն փետրվարին Լիբիայում սպանվել է 500-700 մարդ:

Մորենո-Օկամպոն հայտնել է, որ մտադիր է ձերբակալության թույլտվության հայտն ներկայացնել մի քանի շաբաթվա ընթացքում: Մեղադրանքների համար հիմք կծառայեն բողոքի ակցիաները դաժան կերպով ճնշելու փաստերը: Զեկույցում չի նշվում, թե ում ձերբակալության թույլտվություն է տրվելու: Դատախազը նշել է միայն, որ բռնադատումները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ իրականացվել են երկրի ղեկավարության մի փոքր խմբի կողմից, հաղորդում է Vesti.ru-ն: