5 մայիսի 2011 - 10:54 AMT
Կարեն Ավագյան. «Ժառանգությունը» նախանձում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև սկսված երկխոսությանը

«Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու, արտահերթ ընտրությունների կարիք չկա»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, հիմա Հայաստանում քաղաքական գործընթացներ են ընթանում, որոնց մասին խոսվել է վերջին տարիներին. քաղաքական երկխոսության սկիզբ ընդդիմության և իշխանության միջև: Միաժամանակ նա նշել է, որ թեև ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց են վերագրում այդ գործընթացի սկիզբը, սակայն իրականում նախաձեռնողներն իշխանություններն են:

Ավագյանը նաև մեկնաբանել է այլ քաղաքական ուժերի դիրքորոշումը ՀԱԿ-ի և իշխանությունների միջև գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքերով, այլ կուսակցությունները և քաղաքական ուժերը, մասնավորապես «Ժառանգությունը», մնացել են ուշադրությունից դուրս և նախանձում են: Միաժամանակ նա հավելել է, որ այդ ուժերը մինչ այդ հանդես են եկել իշխանությունների հետ երկխոսության օգտին: