5 մայիսի 2011 - 18:46 AMT
Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը

Մայիսի 5-ին լույս տեսավ գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեղինակը, նա իր գրքում ընդգրկել է իր կյանքի ընթացքում տեսած տարբեր երևույթներ, հուշեր, պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Գրքում զետեղված են Վիլյամ Սարոյանի, Վարդուհի Վարդերեսյանի և այլ ականավոր գործիչների մասին հուշեր, ինչպես նաև իր կյանքի ընթացքում հանդիպած բազմաթիվ մարդկանց մասին հետաքրքիր դեպքեր, քաղաքների և դրանցում կատարվող իրադարձությունների մասին նյութեր:

Մարգո Ղուկասյանը գրական գործունեությամբ զբաղվում է 1950 թվականից, 17 տարի աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետև «Գարուն» ամսագրում, մինչև 2002 թվականը եղել է ամսագրի գիտության և հրապարակախոսության բաժնի վարիչը: «Գիսավոր աստղի տարին» հեղինակի թվով 12-րդ գիրքն է: