6 մայիսի 2011 - 10:18 AMT
Հայ թենիսիստուհիները երկրորդ պարտությունն են կրել Fed Cup-ում

Կահիրեում շարունակվում է եվրաաֆրիկյան գոտու երկրորդ խմբի թենիսի Fed Cup-ը, որի B ենթախմբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականը:

Հայ թենիսիստները կրել են երկրորդ պարտությունը, բայց այս անգամ Թուրքիայի հավաքականից 0:3 հաշվով:

Մենախաղերում Աննա Մովսիսյանը 2:6, 3:6 հաշվով զիջել է Պեմրե Օգզենին, իսկ Անի Ամիրաղյանը պարտվել է Կակլե Բույուկակսային և պարտվել 3:6, 2:6 հաշվով: Անի Ամիրաղյան-Աննա Մովսիսյան զույգը նույնպես երկու սեթերում զիջել է Իպեկ Սենօղլու-Մելիս Սեզեր զույգին 1:6, 4:6 հաշվով:

Առաջին հանդիպման ժամանակ հայ թենիսիստները 2:1 հաշվով զիջել էին Վրաստանի հավաքականին: Խմբում վերջին հանդիպումը, որն անկախ արդյունքից չի օգնի դուրս գալ B ենթախմբից, Հայաստանի հավաքականն անցկացնելու է Բոսնիա և Հերցեգովինայի թիմի դեմ: