6 մայիսի 2011 - 10:46 AMT
Հայաստանը կմեծացնի իր զորախումբն Աֆղանստանում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը մայիսի 4-5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձևաչափով:

Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Իր ելույթում գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին ՀՀ զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ապագա ծրագրերը, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: