6 մայիսի 2011 - 12:33 AMT
Մայիսի 9-ի նախաշեմին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նվերներ է հանձնել ՄՀՊ վետերաններին

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր վետերանի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցները ստացան նվերներ և նյութական օգնություն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից:

Հանձնման առարողությունը տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը` Մեծ Հաղթանակի տոնի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վետերաններին նվերներ հանձնելիս «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը մասնավորապես նշեց. «Ձեր արիությունը, հերոսությունն ու անձնվիրությունը հաջորդ սերունդներիհամար կծառայեն որպես հպարտության և ընդօրինակման առարկա: Չկա այն գինը, որով հնարավոր կլիներ հատուցել բոլորիս պարտքը Ձեր առջև: Այս նվերները նվազագույնն է, ինչով կկարողանանք մի փոքր երջանկացնել մեր վետերաններին Մեծ Հաղթանակի օրվա նախօրեին: Սիրելի վետերաններ, ցանկանում եմ Ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն, Ձեր ընտանիքներին էլ` բարեկեցություն և բարգավաճում: Եզրափակելով իր խոսքը` Ա.Խանդկարյանն իր հատուկ շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին` Մեծ Հաղթանակի կապակցությամբ հայ վետերաններին շնորհավորելու հնարավորություն ընձեռելու համար, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: