Մայիսի կեսին Երևանում տեղի կունենա ռեժիսոր Քեննեթ Բրանի «Թոր» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին PanARMENAN.Net-ին են հաղորդել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 27-ին և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը: Ֆիլմը ստեղծվել է Marvel Comics հրատարակչության գերհերոս Թորի մասին պատկերապատումների հիման վրա: Ֆիլմը ստեղծվել է Marvel Studios ընկերությունում, իսկ տարածում է Paramount Pictures-ը: Ֆիլմը « Marvel կինեմատոգրաֆիական տիեզերք» անվանումով ֆիլմաշարի մաս է կազմում: Գլխավոր դերերում են Քրիս Հեմսվորթը, Նատալի Պորտմանը, Թոմ Հիդլսթոնը:
Հունիսի վերջում կինոթատրնում տեղի կունենա «Կանաչ լապտեր» ֆիլմի ցուցադրությունը Ռայան Ռեյնլոդսի գլխավոր դերակատարմամբ, որը նույնպես նկարահանվել է պատկերապատման հիման վրա: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հունիսի 16-ին: