Այսօր AT&T ընկերությունը և Samsung-ը հայտարարեցին գալիք նոր ամենաբարակ սմարթֆոնի՝ Samsung Infuse™ 4G թողարկման մասին։ Այս մասին գրում է Samsung News-ը։
Այն ունենալու է 8,99 մմ հաստություն, 8 megapixel ֆոտոխցիկ և HD տեսախցիկ, օպերացիոն համակարգ՝ Android™ 2.2, «Angry Birds» հայտնի խաղի էքսկլուզիվ մակարդակը (level):
Այն լինելու է ամենաբարակ սմարթֆոնը, որ երբևէ եղել է և ամենամեծն իր էկրանի չափսով՝ 4.5 դյույմ: Այն իր մեջ ներառելու է 2 GB microSD քարտ և մինչև 32 GB հավելյալ հիշողության հնարավորություն։
Եվ վերջապես այն վաճառվելու է $199 դոլարով 2 տարի պայմանագրով AT&T-ի խանութներում։