6 մայիսի 2011 - 19:21 AMT
Հաղթանակի օրվա առթիվ ՀԿԵ-ն նյութական օգնություն տրամադրեց երկաթուղու նախկին աշխատող-վետերաններին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա առթիվ և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար նյութական օժանդակություն տրամադրեց երկաթուղու 59 նախկին աշխատող-վետերաններին: Վետերաններին հատկացվել է հիսուն հազարական դրամ:

Վետերաններին շնորհավորեց նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը: «Մայիսի 9-ին մենք նշում ենք մեր ամենաթանկ և վեհ տոնը, որը միավորում է բոլոր սերունդները: Այդ տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի, որն ազատագրել է հայրենի հողը և ստրկացած Եվրոպան ֆաշիստներից, ռազմական և աշխատանքային հերոսությունը, անկոտրում կամքի ուժն և տոկունությունը», - ասվում է Շայդուլլինի շնորհավորական խոսքում: Գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց վետերաններին երիտասարդության հայրենասիրական դաստիարակության համար: «Մեր երիտասարդությունը ավելի ու ավելի խորն է զգում ներքին կապը վետերանների հետ, որոնք ողջ կյանքում աշխատել են մեր երկրի ամրապնդման համար, չեն դավաճանել իրենց սկզբունքներին, պահպանել են հայրենասիրության կրակը իրենց հոգիներում», - նշում է գլխավոր տնօրենը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղին տեղափոխել է 20 մլն. վագոն, վերականգնվել է 120 հազար կիլոմետր գիծ, 13 հազար փոքր և 3 հազար մեծ կամուրջ: 1942թ. գարնանը Հայկական ԽՍՀ աշխատավորների միջոցներով կազմավորվել է «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: