Կահիրեում հայ թենիսիստուհիներն ավարտեցին իրենց ելույթները Fed Cup-ի եվրաաֆրիկյան գոտու B ենթախմբի երկրորդ խմբում:
Վերջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականին 3:0 հաշվով: Դա երրորդ պարտությունն էր անընդմեջ, մինչ հայ թենիսիստուհիները պարտվել էին վրացիներին ու թուրքերին:
B ենթախմբից դուրս եկան Բոսնիայի ու Հերցոգովինայի և Թուրքիայի թիմերը, որոնք կխաղան Ֆինլանդիայի ու Մարոկկոյի հետ: