Անկարայի 14 վարչական դատարանը չեղյալ է հայտարարել ՆԳՆ որոշումը Տրաբզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքուրեքի պաշտոնն իջեցնելու մասին: ՆԳՆ-ն Աքուրեքի պաշտոնն իջեցրել էր այն պատճառով, որ նա «անտարբեր է գտնվել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հանդեպ մահափորձի մասին նախազգուշացումների նկատմամբ», գրում է թուրքական Today’z Zaman թերթը:
Դատարանը հայտարարել է, որ որևէ կոնկրետ ապացույցներ չկան, որպեսզի Աքուրեքի պաշտոնն իջեցվի անտարբերության մեղադրանքների պատճառով:
Մինչդեռ Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ լրագրողի սպանությունը նախապատրաստվել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից: