8 փետրվարի 2001 - 16:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԸ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՊՀ-ՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ
08.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.2000 թ-ին Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը ԱՊՀ-ը երկրների շարքում` հիմնական կապիտալի մեջ կատարված ներդրումների ծավալով` նախորդ տարվա տոկոսային հարաբերությամբ:
ԱՊՀ-ի Միջպետական վիճակագրական կոմիտեի «2000 թվականի հունվար-նոյեմբերի ԱՊՀ երկրների տնտեսությունը» զեկույցում ասվում է, որ Հայաստանում հիմնական կապիտալում ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ կազմել է 121 տոկոս:
Ավելի բարձր ցուցանիշներ ունեն Ղրղստանը (130 տոկոս), Ղազախստանը (129,4 տոկոս) եւ Մոլդովան (128 տոկոս): --0--