Պետք չէ ողբերգություն դարձնել այն, որ Էմմին չանցավ «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Կյանքը «Եվատեսիլով» չի սկսվում ու ավարտվում: Մի մոռացեք, դա ընդամենը մրցույթ է և արդյունքները կարող են տարբեր լինել»,-ասել է նա: Նա կոչ է արել հանրությանը սատարել Էմմիին: Ըստ նրա, մրցույթի մասնակից յուրաքանչյուր երկիր հայտնվել է նման իրավիճակում: Նա նշել է նաև,որ, օրինակ, Թուրքիան ևս չանցավ եզրափակիչ: «Արդեն մի քանի տարի է, հոռետեսները գրում էին, որ Հայաստանը մրցույթում ամրագրել է ութերորդ տեղը, սակայն, այժմ, կարող ենք ասել, որ ոչ մի բան հավերժ չէ, այնպես որ հարկավոր է գնահատել այն, ինչ ունես»,-նշել է նա: