Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոնում տեղի ունեցած սխալ վիրահատության դեպքը ոչ մի արդարացում չունի: Այսօր այս մասին ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: «Տեղի է ունեցել մեծ կազմկաերպչական վրիպում և բժշկական կտրվածք Է կատարվել այլ հիվանդի: Ես ու Երևանի քաղաքապետը խստագույնս դատապարտել ենք այս դեպքը և մեղավորները պատժվել են ու դեռ պատժվելու են»,- ասաց նախարարը, հայտնելով, որ հիմա հիվանդին, ում կատարվել էր սխալ վիրահատություն, վտանգ չի սպառնում:
Օրերս Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկները 8-ամյա Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին 4 տարեկան Նարեկ Դանիելյանին, ով ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի հետազոտության:
Դեպքի առնչությամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրության համաձայն աշխատանքից ազատվել են բ/կ-ի մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: