Թուրքիան Ուկրաինային է փոխանցում Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի (ԵԽՆԿ) նախագահի պաշտոնը: Պաշտոնական արարողությանը մասնակցելու համար Ստամբուլ կմեկնի Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն, հաղորդում է Deutsche Welle-ը:
Գործունեության առաջնահերթ ուղղություններ կդառնան երեխայի իրավունքների պաշտպանությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը և սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպանությունը, նշել են Ուկրաինայի արտգործնախարարությունում:
Ուկրաինայի նախագահությունը Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեում կտևի մինչև 2011 թվականի նոյեմբերը և առաջինն է լինելու կազմակերպությանը Ուկրաինայի գրեթե տասնվեցամյա անդամակցության պատմության ընթացքում: