Հայերի գրեթե երեք քառորդը Եվրամիությանը կարևոր գործընկեր է համարում, ընդ որում` տասից գրեթե վեցը (58%) դրական է արտահայտվել ԵՄ-ի մասին: Այդ մասին են վկայում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հասարակական կարծիքի հարցման և ուսումնասիրության» (OPPOL) ծրագրի մասը կազմող և ԵՀՔԳԳ 2007-2010թթ. տարածաշրջանային իրազեկման և հաղորդակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հարցման արդյունքները:
Ինչպես նշվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում, այդ տվյալները ստացվել են հասարակական կարծիքի երրորդ փուլի արդյունքում, որն իրականացվել է 2009 թվականից մինչև 2010 թվականի միջև ընկած ժամանակահատվածում` վեցամսյա ժամկետում: Հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է Հայաստանի լայն հասարակության 400 անձանց շրջանակներում` որպես Եվրոպական հարևանության քաղաքականության գործընկեր պետություններում իրականացված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող` ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի բացահայտման համար իրականացվող հասարակական կարծիքի հարցման մի մաս:
2010թ. նոյեմբերին իրականացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, կոռուպցիայի բացակայությունը, օրենքի գերակայությունը, ինչպես նաև խաղաղությունն ու անվտանգությունը դասվեցին առաջատարների ցանկում, երբ հարցվողներին խնդրեցին ընտրել մեկ ամենակարևոր արժեք, ինչը համընկավ նախորդ հարցումների հետ: Ավելի շատ հայեր են համարում կոռուպցիայի դեմ պայքարը (53%) որպես երկրի համար առանցքային խնդիր` դասելով այն առողջ տնտեսական աճից առաջ (50%` համեմատած նախորդ տարվա 58%-ի հետ): Միևնույն ժամանակ, նրանց առավել քիչ է անհանգստացնում անվտանգությունն ու պաշտպանությունը (41%` համեմատած 50%-ի հետ):