12 մայիսի 2011 - 08:28 AMT
Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց Davis Cup թիմային առաջնությունը

Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց 3-րդ խմբի Davis Cup թենիսի թիմային առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը C ենթախմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանի և Չեռնոգորիայի հավաքականները: Մայիսի 12-ին այդ հավաքականները կմրցեն միմյանց հետ, Հայաստանի հավաքականն իր ելույթները կմեկնարկի մայիսի 13-ին:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը և էստոնացի թենիսիստ Դանիել Պրոսկուրան, որը սկոպյե մեկնելուց առաջ է միացել թիմին: Հավաքականի կապիտանը կլինի Վահե Ավետիսյանը: