12 մայիսի 2011 - 10:28 AMT
Twitter-ը թողարկում է ավելի հարմար ծրագիր բջջային բրաուզերների համար

Twitter –ը, ձգտելով բջջային բրազուզերների համար իր վեբ-ծրագիրը դարձնել ավելի հարմարավետ, թողարկել է վեբ-ծրագրի նոր տարբերակը։

Ըստ Twitter բլոգի, այս վեբ-ծրագիրը նախատեսված է զգայուն էկրաններով սմարթֆոնների համար (touchscreen)։ Այն ստեղծված է սմարթֆոնների, պլանշետների հիմքի վրա, որոնք ունեն ավելի առաջադեմ վեբ-բրաուզերներ, որոնք ներառում են HTML5։

Այս ծրագիրն արագ է աշխատում, օգտագործողները կարող են արագությամբ պտտել ժամանակացույցը (timeline), ստեղծել նոր թվիթներ և թեքել թաբերը (tabs)։

Այս վեբ-ծրագիրը հեշտ է օգտագործել, այն պարունակում է ֆունկցիաներ որոնք պարունակում են Twitter ծրագրերը (apps)` ինչպես օրինակ ժամանակացույցը, նամակները, որոնք կարելի է դիտել «զրույց» տեսքով (conversation view), որոնում, ցանկ, ամենաշատ քննարկվող վերնագրեր և այլն։

Twitter -ը թողարկում է այս վեբ-ծրագիրը iPhone, iPod Touch և Android օգտագործողների համար, շուտով այն հասանելի կլինի նաև այլ հեռախոսների համար։

Այս վեբ-ծրագիրն օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել twitter.com բջջայինի վեբ-բրաուզերից: