12 մայիսի 2011 - 10:36 AMT
Հաղթանակած «Միկայի» մարզիչ. Սա իմ առաջին պարգևն է որպես մարզիչ, և ես անասելի ուրախ եմ

«Չեմ կարող բառերով արտահայտել իմ ուրախությունը, սա իմ առաջին պարգևն է որպես մարզիչ, և ես անպատմելի ուրախ եմ»,- Հայաստանի գավաթի եզրափակչում 4:1 հաշվով «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է «Միկայի» մարզիչ Արմեն Շահգելդյանը:

Մարզիչը շնորհավորել է իր թիմի բոլոր ֆուտբոլիստներին և նշել, որ խաղից առաջ ասել է իր սաներին, որ հավատում է նրանց և ուրախ է, որ աշխատում է նրանց հետ: «Խաղը տարբերվում էր այլ գավաթաին խաղերից, շատ դինամիկ էր և խփած գոլերի շնորհիվ գեղեցիկ»,- ասել է Շահգելդյանը:

4 գոլերից 3-ը «Միկան» խփել է անկյունայինների իրացումից հետո, և թիմի մարզիչն ուրախ է, որ ֆուտբոլիստները լավ են իրացրել խաղից առաջ իրենց առջև դրված առաջադրանքները:

Իսկ «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը շնորհավորել է մրցակցին և մաղթել հաջող ելույթ Եվրոպայի լիգայում. «Չնայած մեր հսկայական ցանկությանը, չկարողացանք նվաճել Գավաթը: Մենք զիջեցինք օդային պայքարում»: