12 մայիսի 2011 - 11:05 AMT
Հայ և ռուս գիտնականները միասին կյուրացնեն տիեզերական տարածությունը

Մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա հայ գիտնականների հանդիպումը ռուսական պատվիրակության հետ: Հանդիպումը նվիրված է տիեզերական հետազոտությունների վերաբերյալ հայ-ռուսական համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տիեզերական տարածության յուրացման համագործակցության ուղիները:

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտնականները, հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: