12 մայիսի 2011 - 11:36 AMT
Ամռանը Լեհաստանի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ամենայն հավանականությամբ, հուլիսին տարածաշրջանային այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, ներկա պահին պարզվում է նախագահի այցի ամսաթիվը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նախագահը Հայաստան ժամանաի հուլիսին` Եվրամիությունում Լեհաստանի նախագահության սկզբին»,- ասել է դեսպանը և հավելել, որ լեհական կողմը չի ցանկանում այցը հետաձգել մինչև սեպտեմբեր, քանի որ հոկտեմբերին Լեհաստանում ընթանալու են խորհրդարանական ընտրություններ, և հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է ներքին քաղաքականության վրա:

Ինչպես հաղորդել է Զդիսլավ Ռաչինսկին, լեհ նախագահի այցի օրակարգում ընդգրկվելու են ինչպես հայ-լեհական հարաբերություների հարցեր, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն: