12 մայիսի 2011 - 12:29 AMT
Անդրանիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականի ծանրորդ Սամվել Կարապետյանը (62 ք/կ) դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, որն ընթանում է Լիմայում (Պերու):

«Պոկում» վարժությունում Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ 120 կգ արդյունքով: «Հրում» վարժությունում նա բարձրացրել է 135 կգ և երկամարտի արդյունքում 255 կգ-ով զբաղեցրել 3-րդ տեղը: Հաղթող է դարձել Կարար Մուհամեդը (Իրաք) 262 կգ-ով:

Մայիսի 12-ին հանդես են գալու Վարդան Միլիտոսյանը և Ռազմիկ Օրտեսյանը (69 ք/կ): Առաջնությունն ավարտվելու է մայիսի 12-ին: