12 մայիսի 2011 - 15:05 AMT
Օգոստոսի 10-ին Կաունասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Լիտվայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, խաղը տեղի կունենա օգոստոսի 10-ին Կաունասում: Թիմերը հանդիպել են 2000թ., կրկին Կաունասում: Այդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը FIFA-ի ընթացիկ վարկանիշում զբաղեցնում է 62-րդ տեղը, իսկ Լիտվայի հավաքականը 46-րդն է: Իր առաջիկա խաղը հայկական թիմը կանցկացնի հունիսի 4-ին Ռուսաստանի հավաքականի հետ Սանկտ Պետերբուրգում: Վարդան Մինասյանի սաները խաղին կսկսեն պատրաստվել մայիսի 18-ից: