Դուբայում (ԱՄԷ) ընթացող առաջին ամենամյա ներդրումային համաժողովի (AIM-2011) շրջանակում մայիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի շնորհանդեսը, հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, համաժողովի մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Շնորհանդեսին մասնակցում էին Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ու Ազգային մրցունակության հիմնադամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Շնորհանդեսից հետո Արմեն Գևորգյանը Ռաս ալ Խայմայի ներդրումային ընկերության ղեկավար Խաթր Մաասադի հետ քննարկեց Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը: