13 մայիսի 2011 - 15:37 AMT
Տիգրան Կարապետյանը երրորդ քաղաքական ուժ է ստեղծում կիսադատարկ դահլիճում

«Մենք այսօր կհայտարարենք երրորդ քաղաքական ուժի ձևավորման մասին»,- «Հայրենասիրական ուժերի և առանձին քաղաքացիների» հավաքին հայտնել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, երրորդ ուժը պայքարելու է ժողովրդի խնդիրների, այլ ոչ թե զուտ կուսակցական հարցերի լուծման համար:

Հայտարարությունը կատարվել է ՀՀ կառավարության նիստերի կիսադատարկ դահլիճում: Հայտնի անձանցից հավաքին ներկա էր «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանը: