Մայիսի 15-ին «Միկա» սպորտային համալիրում տեղի կունենա 5-րդ IT CUP ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղը՝ Beeline եւ Questrade/Epress.am թիմերի միջև, որին կնախորդի երրորդ տեղի համար խաղը՝ Synopsys SEG եւ Mentor Graphics թիմերի միջև:
Առաջնության մասնակից 28 թիմերի միջև կայացել է 100 խաղ: Խաղի ավարտին գավաթներ և մեդալներ կստանան առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը: Մրցանակներ են սահմանված լավագույն խաղացողի, պաշտպանի, դարպասապահի, ռմբարկուի և անփոխարինելի խաղացողի համար:
Առաջին երեք անվանակարգում հաղթողներն ընտրվել են բոլոր թիմերի կողմից նախապես կատարված ընտրության արդյունքում: Այս պահին լավագույն ռմբարկուների տասնյակը գլխավորում է Questrade/Epress.am թիմի խաղացող Դավիթ Նազարյանը, ով 28 գոլի հեղինակ է և մրցակիցներից առաջ է 10 միավորով:
Արդեն 5-րդ անգամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջև անցկացվող IT CUP ֆուտզալի մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը՝ 16-ից հասնելով 28-ի: Այս տարի մասնակիցների շարքում էին նաև հեռահաղորդակցության եւ լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:
Մասնակից ընկերություններն են՝ Synopsys Armenia (4 թիմով), HyLink, Mentor Graphics, Innova, AltaCode, Instigate Design, Firmplace, Credence Systems Armenia, Boomerang Software, Synergy International Systems, Virtual Solution Global Services, Rutel Armenia (former MDS), NairiSoft, Web.am, Macadamian Technologies, Mer Soft, Lsoft, Questrade, Epress.am, YeTRI (Yerevan Telecommunication Research Institute), Unicomp, Epygi, VivaCell-MTS (IS), Beeline (ITM), SCDM, GNC-Alfa.
Առաջնության գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է, առաջնության գլխավոր հովանավորը՝ «Crossե սպորտային համալիրը։
IT CUP ֆուտզալի մրցաշարը դարձել է ավանդական և կազմակերպվում է 2007-ից։ Մրցաշարի անցկացման գլխավոր նպատակն է խթանել ակտիվ և առողջ ապրելակերպը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հայաստանի ՏՏ մասնագետներին ծանոթանալ և իրական կյանքում շփվել միմյանց հետ: