13 մայիսի 2011 - 18:56 AMT
Լեզվաբան Պետրոս Բեդիրյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

Մայիսի 13-ին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լեզվաբան, մանկավարժ Պետրոս Բեդիրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված երեկո:

Պետրոս Բեդիրյանի գիտնական և մանկավարժ գործունեությանը քաջատեղյակ են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Նա մի շարք գրքերի, բառարանների, գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա գրական ժառանգության մաս են կազմում նաև Սփյուռքի հայկական դպրոցների համար պատրաստված աշխատությունները:

Ոսկեղենիկ հայոց լեզուն անաղարտ պահելու գործում ունեցած նշանակալի ավանդի և 80-ամյա հոբելյանի կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Պետրոս Բեդիրյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: