Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), որը մայիսի 14-ին Super Six մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպի ամերիկացի՝ WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի հետ, այցելել է մենամարտի վայրը Կարսոնում՝ Home Depot Center:
«Սա հոյակապ տեղ է և ես շատ ուրախ եմ, որ մենամարտելու եմ բաց երկնքի տակ: Այս մենամարտում շատ բան է խաղաքարին դրված և ես հիանալի հասկանում եմ, որ իմ հակառակորդը շատ փորձառու ու կոշտ բռնցքամարտիկ է: Սակայն, իմ նպատակն է գերաստղ դառնալ Ամերիկայում և այդ նպատակին հասնելու ճանապարհին ես պետք է հաղթեմ Ուորդին: Ես իսկապես պատրաստ եմ մենամարտին և ցանկանում եմ հաղթանակս նվիրել իմ երկրպագուներին ամբողջ աշխարոհւմ»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն: