16 մայիսի 2011 - 14:22 AMT
Գագիկ Մելիքյանն ողջունում է մայիսի 28-ի կապակցությամբ բանտարկյալներին ազատ արձակելու մտադրությունը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը ողջունում է մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ բանտարկյալների ազատ արձակումը: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ցանկալի է, որ նրանք ազատ արձակվեն մայիսի 28-ին` տոնի օրը»,- նշել է նա: Մելիքյանն ընդգծել է, որ ազատ արձակելու խնդիրը զուտ իրավական է, և հույս է հայտնել, որ քաղաքական շրջահայացությունը կգերակայի, և մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ նախագահ Սարգսյանի կարգադրությունների շնորհիվ իրավական հիմքեր կստեղծվեն այդ իրադարձությունների գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար:

Ընդ որում, պատգամավորն ավելացրել է, որ մարտի դեպքերի գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա: Նրա խոսքով, նման իրավական հիմք կարող են դառնալ ներման մասին դիմումները, համաներումը կամ որևէ այլ բան: