13 մայիսի 2003 - 19:43 AMT
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների մայիսի վերջին կայանալիք հանդիպմանը նախատեսված է քննարկել մարտ ամսին Սոչիում ձեռքբերված Աբխազիայի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցեր: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, հաղորդում է «Առկա» գործակալությունը, այդ պայմանավորվածությունները, որոնց կատարման մեջ շահագրգռված է Ռուսաստանը, եւ որոնք նախատեսում են Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսումը եւ փախստականների վերադարձը Աբխազիա, ուժի մեջ են մնում: «Թբիլիսին շահագրգռված է, որ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը վերսկսվի, դրանում շահագրգռված են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը»,- ասել է նա: