Հայաստանի Ոստիկանությունը հետաքննում է մայիսի 17-ին Երևանի Արցախյան փողոցում տեղի ունեցած վթարի հանգամանքները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀՀ Ոստիկանությունից:
Մայիսի 17-ին` մոտ 21:00-ին, Երևանի Էրեբունի վարչական կենտրոնի Արցախյան փողոցում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, 76 համարի երթուղային տաքսին բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետ, ինչի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդեցին Ոստիկանությունից, ՃՏՊ արդյունքում 4 հոգի է զոհվել, ինը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին հիվանդանոցից, բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են: