Մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:
Մայիսի 19-ին Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Այցի ընթացքում արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:
Նախատեսված է նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպույթյունների ներկայացուցիչների հետ:
Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: