18 մայիսի 2011 - 10:58 AMT
Մերձմոսկովյան շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև՝ զոհվել է մեկ դաղստանցի

Մերձմոսկովյան Լյուբերեցկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, մեկ մարդ զոհվել է, յոթը տուժել են, «Ինտերֆաքսին» է հայտնել աղբյուրը տարածաշրջանի իրավապահ մարմիններում:

«Մոտ 22: 30-ին Օկտյաբրսկի ավանում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև տրավմատիկ և սառը զենքի կիրառությամբ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, արդյունքում 24-ամյա տղամարդը մահացել է տեղում դանակի հարվածից, ևս 7 մարդ հոսպիտալացվել է հրազենային և դանակով հասցված վերքերով: Զոհվածը դաղստանցի է՝ ծնված 1987թ.: Պատահարի վայրում ոստիկանները հայտնաբերել են տրավմատիկ զենքի 12 պարկուճ: