18 մայիսի 2011 - 18:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եվրախորհրդարանի նախագահն այդպես էլ չհայտնեց իր դիրքորոշումը ԼՂՀ կատարվող մասնավոր այցերի առնչությամբ

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Երևանում կայացած մամլո ասուլիսում այդպես էլ չներկայացրեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ կատարվող մասնավոր այցերի առնչությամբ: Այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով մասնավոր անձանց այցերը Ղարաբաղ, Բուզեկը հայտնել է, որ եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքներին, հումանիտար, սոցիալական օգնությանը, ապա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները այդ իրավունքների ապահովման համար: «Մարդու համար ամենակարևորն իր կյանքն ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունն է: Մարդկանց հումանիտար օգնությունն ու սոցիալական ապահովությունը կարևոր է և կապված չէ քաղաքականության հետ»,- նշել է Եժի Բուզեկը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Եժի Բուզեկը, իբր, հայտնել է, թե մասնավոր այցերը Ղարաբաղ չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ