Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը գտնում է, որ հայկական ընդդիմության մի քանի կողմնակիցներին կալանքից ազատ արձակելը խոստումնալից քայլ է: «Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինձ վստահեցրին, որ յուրաքանչյուր գործով արդար հետաքննություն է ընթանում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Բուզեկը:
Նրա խոսքով, հայկական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նա քննարկել է օրենքի գերակայությանը, դատական համակարգում բարեփոխումներին վերաբերող հարցեր: «Օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի դեմ պայքարն անհրաժեշտ է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև տնտեսության զարգացման տեսակետից: Կոռուպցիայի դեմ պայքարը կօգնի ապահովելու արտասահմանյան ներդրումները ձեր երկրում»,- հայտնել է ԵԽ նախագահը: