19 մայիսի 2011 - 08:12 AMT
Վաղը Երևանում տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմի պրեմիերան

Մայիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ռոբ Մարշալի «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» սպասված պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել կինոթատրոնի աշխատակիցը: Նշենք, որ պրեմիերան ազդագրվածից շուտ տեղի կունենա՝ նախկինում ակնկալվում էր, որ ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 8-ին: «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմն ընդգրկված էր Կաննի փառատոնի ծրագրում: Սա ծովահենների մասին ֆիլմի չորրորդ մասն է: