19 մայիսի 2011 - 13:02 AMT
Արմեն Սաղաթելյան. Տնտեսության ոլորտում մենատիրությունը խանգարում է Հայաստանում գիտության զարգացմանը

Հայաստանը գիտության ոլորտում զգալիորեն հետ է մնում աշխարհի առաջատար երկրներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը: «Այն ժամանակ, երբ այլ երկրները գիտության մեջ երկու քայլ առաջ են գնում, Հայաստանը սահմանափակվում է մեկով»,- ասել է նա, հավելելով, որ երկիրը պետք է ամեն ինչ անի` աշխարհին համընթաց քայլելու համար: Նրա խոսքերով, Հայաստանն աստիճանաբար կորցնում է իր մրցունակությունը: Այդ առումով նա նշել է, որ հայերը, լինելով ինտելեկտուալ ազգ, չեն օգտագործում իրենց առավելությունը: «Այսօր երիտասարդությունը չի հարգում գիտությունը և գիտնականներին»,- ասել է նա և ավելացրել, որ նախկինում գիտնականի աշխատանքը պատվաբեր էր համարվում, իսկ հիմա` խղճուկ:

Իր հերթին, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ասել է, գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը բխում է քաղաքական-տնտեսական ձևաչափից: Նրա խոսքերով, գիտության ոլորտը զարգացնելու միակ միջոցը տնտեսությունը մենատիրությունից ազատելն է: Այդ առումով նա նշել է, որ մենատիրային տնտեսությունը շահագրգռված չէ մրցակցության մեջ, երբեք ֆինանսական միջոցներ չի ներդնում իր ապրանքի որակը լավացնելու համար: