Nokia-ի պաշտոնական բլոգը հայտարարել է նոր ծրագիր-մրցույթի մասին «Հորինիր Nokia-ի հետ» (“Invent With Nokia”): Վերջինս խրախուսում է ապագայի նորարար մտքերով մարդկանց գաղափարների իրականացումը:
«Ունենալ հիանալի գաղափար մի բան է, սակայն ունենալ գաղափար, որը կարելի է իրականացնել, ստեղծել այն ավելի բարդ է, ժամանակատար և ծախսատար»,-գրում է բլոգը:
Բոլոր նրանք, ովքեր ունեն օգտակար և նորարար գաղափաներ, որոնք կարող են վերածվել Nokia-ի կողմից արտադրանքի կամ ծառայության, կարող են հեշտությամբ մասնակցել ծրագրին: Անհրաժեշտ է գրանցվել ծրագրի կայքում և ոչ կոնֆիդենցիալ կերպով ներկայացնել իրենց արդեն իսկ հորինած գյուտը:
Եթե Nokia-ն ընդունի այն, գյուտարարը կստանա ոչ միայն ֆինանսական մրցանակ: Այլև հետագայում ստեղծված արտադրանքի կամ ծառայության մեծ հաջողության դեպքում, գյուտարարը կստանա մի շարք այլ պարգևներ և իր անունը ճանաչելի կդառնա:
Nokia-ն ունի հազարավոր աշխատողներ, որոնք հենց նորարար գաղափարների վրա են աշխատում: Ձեռնարկել այս ծրագիրն ամբողջ աշխարհով մեկ՝ նշանակում է Nokia-ի համար հայտնաբերել նոր հետաքրքիր հասկացություններ, գաղափարներ: