19 մայիսի 2011 - 14:53 AMT
Հայաստանը ՀԲ խորհրդատվությունների օգնությամբ կբարձրացնի ջրային ոլորտի կառավարման արդյունավետությունը

Վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում խմելու ջրի կառավարման ոլորտում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամենալավ մոդելն այս համակարգում մասնավոր հատվածի ներգարվումն է: Այդ մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Հայաստանի կառավարության խնդրանքով Համաշխարհային բանկն իրականացրել է Հայաստանի ջրամատակարարման ծառայությունների մատուցման վերլուծություն` ոլորտի հրատապ բարեփոխումային միջոցառումները և «Հայջրմուղկոյուղու» համար պետական-մասնավոր գործընկերության լավագույն կառուցվածքի տարբերակը որոշելու նպատակով:

Արմեն Գևորգյանը հաղորդել է, որ այսօր վերանայվում է ջրային ոլորտում գործող օպերատորների օպտիմալ քանակը, և փորձագետների կարծիքով դրանց թիվը պետք է հասցվի երկուսի, ընդ որում մեկն աշխատելու է Երևանում, իսկ երկրորդը` ողջ տարածքում:

Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժամ Միշել Հափին հավելել է, որ անհրաժեշտ է արձանագրել այս ոլորտում ձեռք բերված առաջընթացը` բարեփոխումների հետագա քայլերը որոշելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանում ջրի որակը զգալիորեն լավացել է, իսկ ջրամատակարարման միջին տևողությունը հասնում է 21-22-ի ժամի` 5 տարի առաջ 17 ժամվա փոխարեն: «Հիմա մենք փորձում ենք բարելավել ջրի կենսաքիմիական կազմը»,- ասել է նա: