Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում 50 մլն դրամ է հատկացրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների համար: Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, վարկային միջոցները Հայաստանին են տրամադրվել արտոնյալ Libor+4 պայմաններով, 10 տարվա մարման ժամկետով, ընդ որում վարկի մարումը կսկսվի 2015 թվականից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանրապետությունում նման կենտրոնի ստեղծումը, որի համար վարկային միջոցները տրամադրվել են Բելգիայի կառավարության երաշխիքով: