13 մայիսի 2003 - 19:40 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋ
Հայկական ատոմակայանի վերաբեռնման համար անհրաժեշտ միջուկային վառելիքը նախատեսված է Հայաստան հասցնել մինչեւ մայիսի վերջ: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` ատոմակայանի ֆինանսական հոսքերը կառավարող ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունն արդեն փոխանցել է վառելիքի ձեռքբերմքան համար անհրաժեշտ գումարը: Նշենք, որ ներկայումս ատոմակայանում կատարվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: