20 մայիսի 2011 - 10:58 AMT
«Espaces» կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների համատեղ ֆիլմերի ցուցադրություն

Մայիսի 25-ին Երևանի «Espaces» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների կողմից համատեղ նկարահանված սիրողական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում: Այն իրականացվում է «Դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կինոարվեստի միջոցով առողջ երկխոսության առիթ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների` հատկապես Գյումրու և Կարսի համայնքների միջև: Ծրագրի հովանավորներն են Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը: Ցուցադրության կազմակերպիչներն են Գյումրու Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնը և Անկարայի «Կոզա Վիզուալ» կենտրոնը: