20 մայիսի 2011 - 11:00 AMT
Հայաստանում նավթ ու գազ են որոնելու

Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշել է ուսումնասիրության լիցենզիաներ տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով:Ինչպես հայտնել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, լիցենզիաները կտրամադրվեն մրցութային կարգով:

Նավթարդյունաբերության աշխատանքները Հայաստանի տարածքում սկսվել են դեռևս նախորդ դարի 40-50-ական թվականներին և մեծ թափ ստացան 60-ականներին, երբ Երևանի, Հոկտեմբերյանի ու Արտաշատի մարզի տարածքում հայտնաբերվեցին ոչ արդյունաբերական ծավալների նավթի ու գազի հետքեր:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տարբեր միջազգային կազմակերպություններ լայնածավալ երկրաբանական ու երկրաֆիզիկական հետազոտություններ անցկացրեցին: Կրկին հայտնաբերվեցին ածխաջրածինների առկայության նշաններ:

90-ականներին ավելացան նաև տվյալներ ածխաջրածինների ձևավորման մասին: Տվյալները ներկայացվեցին ՀՀ տարբեր կազմակերպություններին, հնչեցին հակասական կարծիքներ, սակայն անհարժեշտ կիրառություն չգտան: