20 մայիսի 2011 - 14:35 AMT
Թուրքական Sarsılmaz ընկերությունը հրացաններ կառաքի Ադրբեջան

Թուրքական Sarsılmaz ընկերությունը մտադիր է հրացաններ առաքել Ադրբեջան: Այս պահի դրությամբ աշխատանք է տարվում դիստրիբյուտորների հետ:

Ըստ ընկերության պաշտոնյաների տեղեկատվության, այս պահի դրությամբ ընկերությունը տարբեր տեսակի որսորդական հրացաններ է արտահանում Ադրբեջան: Ըստ հետազոտության, Sarsılmaz հրացանները մեծ պահանջարկ ունեն ադրբեջանական շուկայում, հայտնում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը: